Մյունխենի «Բավարիան» և «Բայերը» ցանկանում են իրենց կազմում տեսնել «Լացիոյի» պաշտպան Լուիս Ֆելիպեին, տեղեկացնում է Tuttosport-ը:
Նշվում է, որ հռոմեական ակումբը որոշել է 2 միլիոնով բարձրացնել Ֆելիպեի աշխատավարձը ՝ փորձելով նրան պահել թիմում:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» և «Տոտենհեմը» նույնպես հետաքրքրված են 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով:
Հավելենք, որ բրազիլացու տրանսֆերային արժեքը կազմում է 20 միլիոն եվրո: