«Մանչեսթեր Յունայթեդում» հանդես եկող բրազիլացի հարձակվող Անտոնին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբային գրանցումը։
Այդ մասին հայտնում է Goal-ը։ Ինչպես հայտնի է դարձել աղբյուրին, հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկ այլ ներկայացուցիչ՝ «Նյուքասլը»։
Մանկունիանցիներն իրենց հերթին պատրաստ են բաժանվել ֆուտբոլիստից, եթե նրա տրանսֆերի համար վճարեն մոտ 50 միլիոն եվրո։
Անգլիայի առաջնության անցած մրցաշրջանում Անտոնին մանկունիանցիների կազմում անցկացրել է 29 հանդիպում։ Բրազիլացին դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ: 24-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։
























































