«Լիվերպուլի» և Անգլիայի ազգային հավաքականի նախկին խաղացող Ջեյմի Կարագերը պատմել է, թե ինչպիսին կլինի նրա աշխատելաոճը, եթե նա լիներ մարզիչ:
«Վերջին 20 տարվա լավագույն մարզիչները Գվարդիոլան և Մոուրինյուն են: Նրանք ունեն տարբեր ոճեր: Բայց ես վստահ եմ, որ եթե ես լինեի մարզիչ, ավելի շուտ ես նման կլինեի Մոուրինյոյին, քան Գվարդիոլան՝ իմ ֆուտբոլի տեսլականի պատճառով:
Ես չէի հասցնի մարզվել, փորձելով խաղը դնել «Բարսելոնայի» ոճով: Դեռ մանկուց սովոր չեմ դրան: Չնայած, իհարկե, «Լիվերպուլում» մենք փորձում էինք լավ խաղ ցուցադրել», — Կարագերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: