Իտալական «Յուվենտուսի» բրազիլացի ֆուտբոլիստներ Ալեքս Սանդրոն և Դանիլոն վերադարձել են հայրենիք, տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:
Իտալիայում ստեղծված բարդ իրավիճակը ստիպել է ակումբին գնալ այդ քայլին: Ավելի վաղ, Բրազիլիա էր վերադարձել թիմի կիսապաշտպան Դուգլաս Կոստան:
Հիշեցնենք, որ Իտալիայում շարունակվում է տարածվել կորոնավիրուսի համաճարակը:
Հավելենք, որ «Յուվենտուսը» գլխավորում Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը: Իտալիայի առաջնությունը այժմ դադարեցված է: