«Լեսթերից» միավորներ չեն հանվի ֆինանսական կանոնների խախտման մեղադրանքների պատճառով, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Մարտին «աղվեսներին» մեղադրանքներ էին առաջադրվել ենթադրյալ ֆինանսական կանոնների խախտման համար։ Նշվում էր, որ խախտումը տեղի է ունեցել 2022/23 մրցաշրջանում, որի արդյունքում «Լեսթերը» դուրս մնաց Պրեմիեր լիգայից։
«Լեսթեր Սիթին» ողջունում է Վերաքննիչ խորհրդի համապարփակ որոշումը, որը հաստատում է մեր հետևողականորեն արտահայտած դիրքորոշումը, որ ակումբի դեմ ցանկացած գործողություն պետք է իրականացվի համապատասխան կանոնների համաձայն», — ասվում է թիմի հայտարարության մեջ։
2024/25 մրցաշրջանում «աղվեսները» վերադարձել են ԱՊԼ։ Երեք տուրից հետո թիմը մեկ միավորով զբաղեցնում է 15-րդ տեղը Անգլիայի առաջնությունում։
























































