«Նյուքասլի» պաշտպան Ջամալ Լյուիսին վարձակալել է բրազիլական «Սան Պաուլու» ակումբը: Ֆուտբոլիստի վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը։
«Նյուքասլը» Լյուիսի տրանսֆերը գնել է «Նորվիչից» 2020 թվականին 15 միլիոն ֆունտով։ Այս ընթացքում նա ակումբի կազմում անցկացրել է 31 հանդիպում ԱՊԼ-ում։
Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է եկել Չեմպիոնշիփում՝ «Ուոթֆորդում»։
Ջամալ Լյուիսը բրազիլական ակումբի պատմության մեջ առաջին բրիտանացի ֆուտբոլիստն է։ Պաշտպանը ծնվել է Անգլիայում, սակայն հանդես է գալիս Հյուսիսային Իռլանդիայի հավաքականում։
























































