«Չելսիի» 24-ամյա վինգեր Ջեյդոն Սանչոն իր կուռքերն է անվանել իր նոր թիմի նախկին հարձակվող Դիդյե Դրոգբային և լոնդոնյան թիմի նախկին կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդին։
«Չելսին» ինձ համար խորհրդանշական ակումբ է․․․
Իմ կուռքերն են Դիդյե Դրոգբան և Ֆրենկ Լեմպարդը, և այժմ ես հնարավորություն ունեմ խաղալու այս ակումբում, ինչպես նրանք:
Սա հիանալի զգացողություն է»,- Սանչոյի խոսքերն է մեջբերում «Չելսիի» մամուլի ծառայությունը։
























































