«Չելսիի» 24-ամյա եզրային հարձակվող Ջեյդոն Սանչոն պատմել է, թե ինչ նպատակներ ունի լոնդոնյան ակումբում:
«Ցանկությունս մեկն է. գոլեր և գոլային փոխանցումներ: Փորձառու խաղացող եմ և ցանկանում եմ ոգևորություն բերել «Սթեմֆորդ Բրիջում»: Հուսով եմ՝ ամեն ինչ կստացվի»,- Սանչոյի խոսքերն է մեջբերում «Չելսիի» մամուլի ծառայությունը:
Համաձայն Transfermarkt-ի՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 30 մլն եվրո: Նախկինում Սանչոն հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիի» երիտասարդական թիմում և Դորտմունդի «Բորուսիայում»:
«Չելսին» ԱՊԼ-ի 3 տուրից հետո վաստակել է 4 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը:
























































