22-ամյա Ռոմեո Բեքհեմը վերջնականապես հրաժեշտ է տվել ֆուտբոլին: Ռոմեոյի վերջին ակումբը եղել է անգլիական «Բրենթֆորդը»:
Բեքհեմ կրտսերն անգլիական ակումբ է տեղափոխվել 2023 թվականին և չի մասնակցել պաշտոնական հանդիպման:
Դրանից առաջ նա մարզվել է «Ինտեր Մայամիում», որը հիմնել էր իր հայրը: 2010-ականներին Ռոմեոն ոչ երկար ժամանակահատված անցկացրել է Լոնդոնի «Արսենալի» ակադեմիայում:

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում էր 50 հազար եվրո: Հնարավոր է, որ Ռոմեոյի կարիերայի ամենամեծ ձեռքբերումը MLS Next Pro երիտասարդական առաջնության լավագույն ասիստենտի կոչումը ստանալն էր, որտեղ նա աչքի էր ընկել 10 անգամ:
Ռոմեոն որոշել է իր ուժերը փորձել մոդելային ասպարեզում:
Ֆուտբոլիստի կարիերան ավարտելու որոշումը Ռոմեոն կայացրել է իր ծննդյան օրը՝ սեպտեմբերի 1-ին: Բեքհեմ ավագը նորմալ է ընդունել որդու որոշումը, սակայն չի մեկնաբանել այն:
























































