Ռիո Ֆերդինանդը խիստ քննադատել է «Լիվերպուլի» լեգենդ Ջեյմի Կարագերին նրա այն կարծիքի համար, թե «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն պետք է «հեռանա ֆուտբոլից»:
Պրեմիեր լիգայի շրջանակում կայացած խաղում «Լիվերպուլը» «Օլդ Թրաֆորդում» 3:0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»: «Մանկունիանցիների» կիսապաշտպանի սխալ գործողությունների արդյունքում թիմը երկու գոլ բաց թողեց, ինչը հանգեցրեց վերջինիս փոխարինմանը:
Անցյալ մրցաշրջանում Կարագերն արդեն քննադատել էր Կազեմիրոյին՝ օգտագործելով հայտնի «հեռացիր ֆուտբոլից, մինչ ֆուտբոլը քեզանից չի հեռացել» արտահայտությունը, որը մեծ տարածում էր գտել սոցիալական ցանցերում: Սակայն այժմ Ֆերդինանդը հակադարձել է նախկին «Լիվերպուլի» պաշտպանի խոսքերին և պաշտպանել բրազիլացի կիսապաշտպանին:
.png?auto=webp&format=pjpg&width=640&quality=60)
Իր Rio Presents շոուի ընթացքում Ֆերդինանդն ասել է. «Ես լսեցի, թե ինչպես Ջեյմի Կարագերը ասաց․ «հեռացիր ֆուտբոլից, մինչ ֆուտբոլը քեզանից չի հեռացել», և ես պարզապես մտածեցի, որ դա չափազանց անհարգալից է:
Ես դա իսկապես անհարգալից եմ համարում, հատկապես՝ հաշվի առնելով այն, թե Կազեմիրոն ինչ է նվաճել: Խնդիրը միայն այն չէ, որ նա մի քանի սխալ է գործել: Եթե նայեք «Լիվերպուլից» առաջ նրա երկու խաղերին, ապա կհասկանանք, որ նա ՄՅՈւ-ի, թերևս, լավագույն խաղացողն էր: Շատ հեշտ է ասել, որ նա «վերջացրել է կարիերան» և «թուլացել» է»:

«Նրա խաղը դիտելուց ես հասկանում եմ, որ նրան պարտադրում են անել շատ բաներ, ինչպես, օրինակ, 30-մետրանոց փոխանցումներ կատարել, որոշել խաղի տեմպը, ինչը ՄՅՈւ-ն երբեք չէր պահանջել նրանից: Նրան դա չէին խնդրում անել «Ռեալում»: Նա կատարում էր «մաքրման» գործառույթներ, ապահովում էր պաշտպանությունը, կատարում սահընկումներ, ծածկում բոլոր բացերը և հետո փոխանցում գնդակն այլ խաղացողների»:
Կազեմիրոն Մադրիդի «Ռեալի» կազմում դարձել է Չեմպիոնների լիգայի հնգակի հաղթող։ Ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2022 թվականի ամռանը։
Նշենք, որ բրազիլացին Դորիվալ Ժունիորի կողմից չի հրավիրվել ազգային հավաքական:
























































