Անգլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը կարող է աշխատանքի անցնել «Մանչեսթեր Յունայթեդում», հայտնում է The Sun-ը։
54-ամյա մասնագետը դեռ ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ համարվում էր Էրիկ տեն Հագին փոխարինելու հիմնական հավակնորդներից մեկը, սակայն «Կարմիր սատանաների» ղեկավարությունը, ի վերջո, որոշեց շարունակել համագործակցությունը հոլանդացու հետ։
Թիմը լավագույնս չի մեկնարկել ընթացիկ մրցաշրջանում, ուստի ԶԼՄ-ներում նոր լուրեր են տարածվում տեն Հագի հնարավոր հեռանալու մասին։
Հիշեցնենք, որ Գարեթ Սաութգեյթը ԵՎՐՈ-2024-ում Անգլիայի հավաքականի հետ եզրափակիչում Իսպանիային պարտվելուց հետո լքեց «Երեք առյուծների» ճամբարը։
























































