«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի «Լիվերպուլի» դեմ խաղից հետո (0:3) ասել, որ թիմի գլխավոր խնդիրը ինքը չէ։
«Ես չեմ ակումբի գլխավոր խնդիրը։ Հակառակ դեպքում մենք գավաթներ չէինք նվաճի կամ լուրջ մրցակիցների չէինք հաղթի։ Ես ցավում եմ այդպես մտածողների համար»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում Goal-ը:
Հիշեցնենք, որ Տեն Հագը մանկունյացիների գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել էր 2022 թվականի ամռանը։ Այս ընթացքում հոլանդացի մասնագետը նվաճել է երկու գավաթ՝ Անգլիայի գավաթը և Անգլիայի լիգայի գավաթը։
Ընթացիկ մրցաշրջանում Էրիկ տեն Հագի թիմը 3 տուրից հետո վաստակել է 3 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականը։
























































