«Չելսին» տանը ոչ-ոքի խաղաց «Քրիսթալ Փելասի» հետ Անգլիայի առաջնության 3-րդ տուրի խաղում՝ 1-1։
Տանտերերի կազմում գոլի հեղինակ է դարձել Նիկոլաս Ջեքսոնը: Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձավ Էբերեչի Էզեն:
Էնցո Մարեսկիի թիմը վաստակեց չորս միավոր և բարձրացավ Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնական։ «Քրիսթալ Փելասը» մեկ միավորով բարձրացավ 16-րդ հորիզոնական։
Հաջորդ խաղում «Չելսին» արտագնա խաղում կխաղա «Բորնմուտի» հետ, իսկ «Քրիսթալ Փելասը» կընդունի «Լեսթերին»։ Երկու հանդիպումներն էլ կկայանան սեպտեմբերի 14-ին։
























































