«Լիվերպուլի» պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը կիսվել է իր կարծիքով թիմակից Մոհամեդ Սալահի մասին։
«Դուք կարող եք տեսնել, թե ինչ մարզավիճակում է նա: Տարիքի հետ նա ավելի է կատարելագործվում ֆիզիկական պատրաստվածության առումով: Նա մեծ հանդիպումների ֆուտբոլիստ է։
Նրա գոլերն ու գոլային փոխանցումները խոսում են ինքնին: Իհարկե, նա արդեն Պրեմիեր լիգայի լեգենդ է, բայց դեռ պատրաստվում է ևս որոշ պատմություններ գրել»,- Ռոբերտսոնի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:
Սալահը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2017 թվականից։ 32-ամյա եգիպտոսցին մերսիսայդցիների կազմում անցկացրել է 352 հանդիպում։