«Բորնմուտն» Անգլիայի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի՝ «Էվերտոնի» հետ խաղում (3-2) ԱՊԼ-ի նոր ռեկորդ էգրանցել։
Հյուրերը զիջում էին 2 գնդակի տարբերությամբ մինչև խաղի 87-րդ րոպեն, երբ գոլի հեղինակ դարձավ հարձակվող Անտուան Սեմենյոն։ 5 րոպե անց Լյուիս Կուկը հավասարեցրեց հաշիվը, իսկ ավելացված ժամանակի 6-րդ րոպեին Լուիս Սինիստերան խփեց հաղթական գոլը։
Սա մեկ հանդիպման ընթացքում գրանցված ամենաուշ կամային հաղթանակն է մի թիմի համար, որը մրցակցին զիջում էր 2 գնդակով։
ԱՊԼ-ում դեռ երբեք չէր հաջողվել որևէ թիմի հաղթանակ տանել՝ հանդիպման 87-րդ րոպեին զիջելով երկու գնդակի տարբերությամբ։
























































