«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը 21-րդ դարում Անգլիայի Պրեմիեր լիգայի ռեկորդ է սահմանել։
Օգոստոսի 31-ին 24-ամյա նորվեգացու հեթ-տրիկը Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիին» արտագնա հաղթանակ բերեց «Վեսթ Հեմի» նկատմամբ։ Հոլանդը նախորդ տուրում երեք գնդակ էր խփել «Իպսվիչի» դարպասը (4-1):
Հոլանդը դարձավ Պրեմիեր լիգայի առաջին խաղացողը 1994 թվականից ի վեր, ով երկու հեթ-տրիկ է գրանցել Անգլիայի առաջնության երեք մեկնարկային տուրերում։ Վերջին անգամ դրան հաջողվել է «Բրեդֆորդի» նախկին հարձակվող Փոլ Ջուելին 1994/95 մրցաշրջանում:
Երեք տուրից հետո Հոլանդը 7 խփած գոլով գլխավորում է Պրեմիեր լիգայի ռմբարկուների մրցավազքը։
























































