«Քրիսթալ Փելասն» ամենաակտիվ ակումբներից մեկն էր տրանսֆերային պատուհանի վերջին ժամերին։
Երեկ թիմի կազմը համալրել էին հարձակվող Էդիա Նկետիան, պաշտպան Մաքս Լակրուան և ԱՄՆ-ի հավաքականի դարպասպահ Մետ Թարները։
Այժմ ակումբը հայտնում է ևս մեկ նորեկի մասին․ թիմի կազմը վարձավճարով համալրել է «Չելսիի» պաշտպան Տրևոր Չալոբան։
Ավելի վաղ թիմի կազմը համալրել էին նաև ճապոնացի կիսապաշտպան Դաիչի Կամադան, սենեգալցի հարձակվող Իսմաիլա Սարը և մարոկկացի պաշտպան Չադի Ռիադը։