«Արսենալի» վինգեր Ռիս Նելսոնը վարձավճարով հանդես է կգա «Ֆուլհեմում», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
24-ամյա անգլիացու հետ վարձակալության պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանով։
Նախորդ մրցաշրջանում Նելսոնը անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 մլն եվրո։
























































