«Մանչեսթեր Յունայթեդն» իր պաշտոնական կայքում հայտարարել է ՊՍԺ-ից 23-ամյա հենակետային կիսապաշտպան Մանուել Ուգարտեի տեղափոխության մասին։
Ուրուգվայցի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի ամառ՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ անգլիական ակումբը ֆրանսիական գրանդին վճարել է 50 մլն եվրո։
Ուգարտեն ՊՍԺ-ում հանդես էր գալիս 2023 թվականի ամառվանից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման, որոնցում երեք գոլային փոխանցում է կատարել։
























































