«Արսենալը» հետաքրքրված է «Չելսիի» եզրային հարձակվող Ռահիմ Ստերլինգով։ Այս մասին հայտնում է The Independent-ը։
Աղբյուրի համաձայն՝ «զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ցանկանում է նվազեցնել վինգեր Բուկայո Սակայի ծանրաբեռնվածությունը։ Միաժամանակ ընդգծվում է, որ երբ Ստերլինգը տեղափոխվի «Արսենալ», նա ստիպված կլինի համակերպվել աշխատավարձի զգալի կրճատման հետ։
Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը:
























































