«Լիվերպուլի» նորեկ Ֆեդերիկո Կյեզան մեկնաբանել է իր հեռանալը «Յուվենտուսից»:
«Ցանկանում եմ հստակեցնել «Յուվենտուսի» հետ պայմանագրի երկարաձգման հարցը։ «Յուվենտուսից» երբեք առաջարկներ չեմ ստացել հնարավոր երկարաձգումների վերաբերյալ։ Ինձ տեղեկացրեցին, որ չեմ լինի թիմում դեռ հավաքի մեկնարկից առաջ»,- Կյեզայի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Կյեզան միացավ «Լիվերպուլին» օգոստոսի 28-ին։
























































