Արգենտինացի կիսապաշտպան Կարլոս Ալկարասը կարիերան կշարունակի բրազիլական «Ֆլամենգոյում»։
Բրազիլական ակումբը 18 մլն եվրո է վճարել «Սաութհեմփթոնին» ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց։
Այսպիսով, «Ֆլամենգոն» ձևակերպեց ակումբի պատմության մեջ ամենաթանկարժեք տրանսֆերը։
Նախորդ մրցաշրջանում Ալկարասը վարձավճարով հանդես էր գալիս «Յուվենտուսում», որի կազմում 11 հանդիպում էր անցկացրել։
























































