Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Ֆեդերիկո Կյեզան հաստատել է իր տեղափոխությունը անգլիական «Լիվերպուլ»:
«Ես շատ երջանիկ եմ և չեմ համբերում, թե երբ եմ դառնալու «Լիվերպուլի» նոր խաղացողը։
Ես և իմ ընտանիքը իսկապես շատ երջանիկ ենք։
Թույլ տվեք շնորհակալություն հայտնել «Յուվենտուսին» և երկրպագուներին, նրանք միշտ ինձ յուրահատուկ են վերաբերվել:
Հիմա եկել է «Լիվերպուլի» ժամանակը: Չեմ համբերում»,- Կյեզայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում Twitter):
























































