«Աստոն Վիլլայի» և Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը կարծում է, որ Ունայ Էմերիի գլխավորած բիրմինգհեմյան թիմը կարող է 2024/2025 մրցաշրջանում դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։
«Հաշվի առնելով, թե ինչպիսի մարզիչ ունենք, այո: Նա «Վիլյառեալի» հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում էր։ Նա չորս անգամ հաղթել է Եվրոպայի լիգան։ Ինչ վերաբերում է «Աստոն Վիլյային», ապա մենք առաջին անգամն ենք Չեմպիոնների լիգայում, ուստի դա մեզ համար նորություն կլինի։ Բայց մեր մարզչի ու խաղացողների հետ մենք կարող ենք դուրս գալ եզրափակիչ»,- Մարտինեսի խոսքը մեջբերում է բրիտանական The Guardian առցանց հրատարակությունը։
Հիշեցնենք, որ այս ամառ Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը նոր երկարաժամկետ պայմանագիր է կնքել «Աստոն Վիլա» ակումբի հետ։