«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմխենը մոտ ապագայում կարող է տեղափոխվել «Չելսի»։
Ջանլուկա Դի Մարցիոյի խոսքերով՝ «կապտանռնագույններն» իրենց առաջին պաշտոնական առաջարկն են արել իտալացիներին և ակտիվ բանակցությունների մեջ են։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Օսիմխենին հավակնում է նաև Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլին», որը պատրաստ է ֆուտբոլիստին գնել 70 միլիոն եվրոյով։
Սաուդցիների հետ բանակցությունները կվերսկսվեն միայն այն դեպքում, եթե «Չելսիի» հետ համաձայնություն ձեռք չբերվի։
























































