«Աստոն Վիլլայի» և Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը համաձայն չէ այն պնդման հետ, որ ինքը սադրիչ է։
«Յուրաքանչյուրն ունի իր ոճը: Ես երբեք չեմ փորձում ստանալ մրցակցի երկրպագուներին, պարզապես փորձում եմ դանդաղեցնել ընթացքը, երբ խաղը մեր դեմ է ընթանում: Բայց եթե դու վերահսկես քեզ և չվիրավորես որևէ մեկին… Ես չեմ հայհոյում և չեմ վիրավորում որևէ մեկին: Ես պարզապես փորձում եմ օգնել իմ թիմին, այսքանը: Ես միշտ հարգում եմ բոլոր խաղացողներին։ Եվ ես երբեք չեմ անցնում սահմանը»,- Մարտինեսի խոսքը մեջբերում է բրիտանական The Guardian առցանց հրատարակությունը։
Հիշեցնենք, որ այս ամառ Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը նոր երկարաժամկետ պայմանագիր է կնքել «Աստոն Վիլա» ակումբի հետ։
























































