«Չելսիի» վինգեր Ռահիմ Ստերլինգը մոտ է լոնդոնյան ակումբը լքելուն մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը, հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսը սոցցանցերում։
Աղբյուրի համաձայն՝ այս շաբաթ «լոնդոնցիները» 29-ամյա անգլիացուն կներկայացնեն կարիերան շարունակելու հնարավոր տարբերակները։
Ստերլինգը բաց է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու համար, եթե մանկունիանցիների կողմից կոնկրետ հետաքրքրություն լինի: Այս պահին կիսապաշտպանը ոչ մի ակումբի հետ չի բանակցում։
Ստերլինգի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 35 միլիոն եվրո: Անցած մրցաշրջանում անցկացրած 43 խաղում Ստերլինգը խփել է 10 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում:
























































