«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան ասել է, որ 2024/2025 մրցաշրջանի ավարտին «կապույտների»՝ Չեմպիոնների լիգա դուրս գալու խնդիր չի դրվել։
Մարեսկան այս ամառ գլխավորել է «Չելսին»՝ նախկինում աշխատելով «Լեսթերում»:
«Ակումբում ոչ ոք ինձ չի խնդրել պայքարել Չեմպիոնների լիգայի գոտում տեղ ունենալու համար: Ինձ խնդրեցին բարելավել թիմն ու խաղացողներին»,- Մարեսկայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
























































