Արնե Սլոտը «Բրենտֆորդի» հետ խաղից հետո ուղիղ եթերում կատակել է ֆուտբոլային փորձագետ Ջեյմի Կարագերի հասցեին։
Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի խաղում «Լիվերպուլը» հաղթեց 2-0 հաշվով։
Վերլուծաբանը ուղիղ եթերում քննարկում էր «Լիվերպուլի» խաղը, երբ Սլոտը մոտեցավ՝ խոսելու տեսախցիկների առաջ: Այդ պահին հաղորդավարուհին ասաց Կարագերին. «Ես քեզ չեմ լսում, Արնե Սլոտն այստեղ է»:
Սլոտն անմիջապես պատասխանել է. «Որևէ մեկն ընդհանրապես լսո՞ւմ է նրան»: Ի պատասխան՝ «Լիվերպուլի» նախկին պաշտպանը ծիծաղել է։
























































