«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը խոսել է մրցաշրջանի սկզբում «Իպսվիչի» (2:0) և «Բրենթֆորդի» (2:0) նկատմամբ տարած հաղթանակների մասին, ինչպես նաև կիսվել է թիմի լավ խաղի մասին կարծիքով։
«Դա ինձ ուրախացնում է։ Երկու լավ հաղթանակ կոշտ մրցակիցների դեմ, քանի որ «Բրենթֆորդը» շատ լավ մեկնարկային խաղ անցկացրեց անցյալ շաբաթ, բայց մենք դեռ շատ բան ունենք ապացուցելու մրցաշրջանում:
Կարծում եմ՝ և՛ «Իպսվիչը», և՛ «Բրենթֆորդը» արժանի են մեր հարգանքին այն բանի համար, թե ինչպես խաղացին մեր դեմ, բայց ես չեմ ակնկալում, որ նրանցից որևէ մեկը կավարտվի լավագույն վեցյակում: Միշտ հաճելի է սկսել երկու հաղթանակով և երկու խաղում անառիկ պահելով դարպասը։
Ինձ համար զարմանալի չէ, որ այս թիմը խաղում է այսպես, և դա չպետք է ձեզ համար անակնկալ լինի, քանի որ նախորդ մրցաշրջանում դուք շատ անգամ եք տեսել նրանց խաղը», — ակումբի պաշտոնական կայքում Սլոտի խոսքերն է մեջբերում մամուլի ծառայությունը:
























































