«Մանչեսթեր Սիթին» մտադիր է կրկնապատկել թիմի 28-ամյա հենակետային կիսապաշտպան Ռոդրիի աշխատավարձը ՝ ֆուտբոլիստին ակումբում պահելու համար։ Այս մասին հայտնում է The Mirror-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Սիթին» պատրաստ է իսպանացի կիսապաշտպանին շաբաթական 440 հազար եվրո վճարել։ Այսպիսով, Ռոդրին կարող է դառնալ թիմի և Անգլիայի առաջնության ամենաբարձր վարձատրվող խաղացողներից մեկը՝ թիմակիցներ Էրլինգ Հոլանդի և Կևին դե Բրույնեի հետ միասին։
Նշվում է, որ «Քաղաքայինները» այս որոշմանը եկել են խաղացողի նկատմամբ Մադրիդի «Ռեալի» ցուցաբերած հետաքրքրության ֆոնին։
Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը մանչեսթրյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 130 միլիոն եվրո։
























































