«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսի գործակալ Ջովանի Բրանչինին խոսել է իր գործակալի՝ «Յուվենտուս» հնարավոր տեղափոխության մասին.
«Խոսքը հիանալի ֆուտբոլիստի և հրաշալի ակումբի մասին է: Տրանսֆերային շուկայում առկա խնդիրներն էլ ավելի են դժվարեցնում գործարքները: Այնուամենայնիվ, մեծ ֆինանսական կարողություններ ունեցող թիմերը երբեմն մեծ տրանսֆերներ են իրականացնում»,-ասել է Բրանչինին:
ԱՊԼ-ի այս մրցաշրջանում Ժեզուսն անցկացրած 24 խաղում դարձել է 10 գոլի ու 4 արդյունավետ փոխանցման հեղինակ: