Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն խոսել է Լաուտարո Մարտինեսի խաղի մասին, տեղեկացնում է Betfair-ը:
«Նրանք կարող են վերադարձնել Նեյմարին: Պետք է օգտվել այդ հնարավորությունից:
Նեյմարը 28 տարեկան է և դեռ կարող է մեծ նվաճումների հասնել: Նա հարմարվելու խնդիր չի ունենա:
Կարծում եմ ՝ Մեսսին գոհ կլինի այդ տրանսֆերից:
Լաուտարոն դեռ չունի այն խաղամակարդակը, որը անհրաժեշտ է «Բարսելոնային»,- ասել է Ռիվալդոն:
Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը հետաքրքրված է «Ինտերի» 22-ամյա հարձակվողի ծառայություններով: