Նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը կարող է վերադառնալ «Արքայական ակումբ», տեղեկացնում է Marca-ն:
«Ռեալը» մտադիր է ամռանը վերադարձնել Էդեգորին, ով վարձավճարով խաղում է «Ռեալ Սոսեյդադում»:
Նշվում է, որ 21-ամյա նորվեգացին վստահ չէ, որ ցանկանում է վերադառնալ Մադրիդ: Նա կարծում է, որ բավարար խաղաժամանակ չի ստանա «Ռեալում»:
Հիշեցնենք, որ Լա Լիգայի այս մրցաշրջանում Էդեգորը մասնակցել է 23 հանդիպման ու դարձել ՝ 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: