«Բորդո» ֆուտբոլային ակումբը ֆինանսական խնդիրների պատճառով ելույթները կշարունակի Լիգա 3-ում (Ֆրանսիայի ուժեղագույն 3-րդ դիվիզիոնում)։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ ակումբի սեփականատերերը այժմ պետք է երաշխիքներ տրամադրեն ֆուտբոլային իշխանություններին, որ նրանք բավականաչափ միջոցներ ունեն Նասիոնալ լիգայում (Լիգա 3-ում) «գոյատևելու» համար: Հակառակ դեպքում ակումբն կհայտնվի չորրորդ կամ հինգերորդ ուժեղագույն դիվիզիոն իջեցման վտանգի առաջ:
Համանուն Բորդո քաղաքի «Բորդոն» հանդես է գալիս ֆրանսիական Լիգա 2-ում 2022/2023 մրցաշրջանից: Ակումբը նախկինում դարձել է Ֆրանսիայի վեցակի չեմպիոն, քառակի գավաթակիր և երեք անգամ երկրի Սուպերգավաթակիր։
Անցած մրցաշրջանը «Բորդոն» ավարտեց ֆրանսիական Լիգա 2-ի մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականում: Թիմը 38 խաղից հետո վաստակեց 50 միավոր:
























































