«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդն անգլիական ակումբ տեղափոխվելուց հետո դիմել է ֆրանսիացի ֆուտբոլիստ Լենի Յորոյին:
«Լենի՜ Լենի՜ Լենի՜: Բարի գալուստ «Մանչեսթեր Յունայթեդ»: Այս ակումբում հաջողության գաղտնիքը երբեք չդադարել աշխատելն ու զարգանալն է: Աշխատանք, աշխատանք, աշխատանք. Սա աշխարհի լավագույն ակումբն է։ Լավագույն վայրը, որտեղ դուք կարող եք լինել: Հաջողություն»,- ասել է Ֆերդինանդը «կարմիր սատանաների» մամուլի ծառայության հրապարակած տեսանյութում։
Յորոյի պայմանագիրը մանկունիանցիների հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։ Անցած մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 44 հանդիպման, որոնցում դարձել է երեք գոլի հեղինակ։
Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 50 միլիոն եվրո։
























































