Ինչպես հայտնում է The Telegraph-ը, Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի թեկնածուների ցուցակն է համալրել Լոնդոնի «Տոտենհեմի» ներկայիս գլխավոր մարզիչ Անգե Պոստեկողլուն։ Նշվում է, որ մասնագետը մի քանի տարի ընդգրկված է Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետաքրքրությունների ցանկում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Անգլիայի հավաքականը կարող է գլխավորել արգենտինացի մասնագետ Մաուրիսիո Պոչետինոն, որը վերջին մի քանի ամիսների ընթացքում գործազուրկ է, նրա վերջին ակումբը Լոնդոնի «Չելսին» էր։
Հիշեցնենք, որ ԵՎՐՈ-2024-ի եզրափակիչում Իսպանիային պարտվելուց հետո (1:2) «Երեք առյուծների» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացավ Գարեթ Սաութգեյթը, որը հավաքականը գլխավորում էր 2016 թվականից։