Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Կայլ Ուոքերը խոսել է Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրիի հետ Եվրոպայի առաջնության եզրափակիչ հանդիպման ժամանակ իր մրցակցության մասին։
«Սա վճռական պայքար է. Մենք մի որոշ ժամանակ թշնամի կլինենք: Դա կլինի շան կռիվների նման մի իրավիճակ։ Հենց խաղն ավարտվի, անկախ նրանից, թե ով հաղթի, ես կրկին կհարգեմ Ռոդրիին՝ որպես թիմակցի»,- Ուոքերի խոսքերն է մեջբերում Marca առցանց հրատարակությունը։
Եվրո-2024-ի եզրափակիչում Անգլիան կխաղա Իսպանիայի հետ։ Այս հանդիպումը կկայանա այսօր՝ հուլիսի 14-ին, Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում։
Ուոքերն ու Ռոդրին միասին հանդես են գալիս «Մանչեսթեր Սիթիում»: