«Ժիրոնան» պայմանավորվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կիսապաշտպան Դոնի վան դե Բեկի տրանսֆերի շուրջ։
Ըստ Relevo-ի՝ տրանսֆերային գումարը կկազմի ընդամենը 500 հազար եվրո։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն պարզաբանում է, որ ակումբների միջև գործարքը ներառելու է բոնուսներ։ «Մանչեսթեր Յունայթեդը» կկարողանա հույս դնել ևս 4-5 միլիոն եվրոյի վրա, եթե վան դե Բեկը կրկնի 2023/24 մրցաշրջանում ցուցադրած վիճակագրությունը, իսկ 27-ամյա ֆուտբոլիստի առաջընթացի դեպքում՝ նույնիսկ ավելի մեծ գումար։
2023/24 մրցաշրջանում Վան դե Բեկն ակումբային մակարդակով անցկացրել է 10 հանդիպում, որից 8-ը Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» կազմում, որտեղ հանդես է եկել վարձավճարով։
























































