Պաշտպան Ռիկարդո Կալաֆիորին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է «Բոլոնիայից» տեղափոխվել «Արսենալ»:
Լոնդոնյան ակումբն արդեն համաձայնեցրել է 22-ամյա ֆուտբոլիստի հետ հնգամյա պայմանագրի պայմանները։ Այժմ «Արսենալը» քննարկում է տրանսֆերի արժեքի չափն իտալական ակումբի հետ։
Ա Սերիայի ակումբը պահանջում է մոտ 50 միլիոն եվրո, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշվում է, որ «Բազելը» կստանա տրանսֆերի գումարի 50%-ը՝։ Կալաֆիորին շվեյցարական ակումբում հանդես է եկել 2022/2023 մրցաշրջանում։
























































