«Բրայթոնը» հայտարարել է «Ֆեյենորդի» կիսապաշտպան Մատս Ուիֆերի հետ պայմանագիր կնքելու մասին։
Անգլիական ակումբը 24-ամյա հոլանդացու հետ պայմանագիր է կնքել հինգ տարով։
Transfermarkt-ի տվյալներով՝ տրանսֆերի գումարը կազմել է 30 մլն եվրո։
Ուիֆերը «Ֆեյենորդում» հանդես է գալիս 2022 թվականի հուլիսից։ 2023/24 մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 42 խաղում դարձել է 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
























































