Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմի ունեցած ծրագրերի մասին։
«Մենք ձգտում ենք առաջընթաց գրանցել բոլոր ուղղություններով։ Անկասկած, կան խաղային դիրքեր, որոնք պետք է բարելավենք, և մենք կփորձենք դա անել»,- Արտետայի խոսքերն է մեջբերում ESPN-ի լրագրող Ջեյմս Օլլին։
Հիշեցնենք, որ «Արսենալը» Անգլիայի Պրեմիեր լիգայի անցած մրցաշրջանում վաստակած 89 միավորով մրցաշարը ավարտեց մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում ։ «Զինագործներիը» ընդամենը 2 միավոր պակաս վաստակեցին չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից»։
























































