«Մանչեսթեր Յունայթեդը» նախատեսում է աշխատանքից հեռացնել իր անձնակազմի մեկ քառորդին, հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի համաձայն՝ չորեքշաբթի օրը՝ հուլիսի 3-ին, անձնակազմին հայտնել են այն մասին, որ ակումբի 1100 աշխատակիցներից մոտ 250-ը կազատվեն աշխատանքից: Նշվում է, որ ակումբում նախաձեռնվել է ծախսերի լայնածավալ վերլուծություն։
Հետագայում կրճատումներ առաջարկվեն բոլոր ակումբի բոլոր համակարգերում, քանի որ նոր ներդրողը ձգտում է վերականգնել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին փառքը: Արդյունքում կիրականացվի «առաջարկվող կրճատման գործընթաց», որին կհաջորդի անձնակազմի թվաքանակի զգալի կրճատում։
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում «Կարմիր սատանաները» վաստակած 60 միավորով զբաղեցրել էին 8-րդ հորիզոնականը:
























































