«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռոյ Քինը բարձր է գնահատել կիսապաշտպան Քոուլ Պալմերի խաղը Եվրո 2024-ում։ Սլովենիայի հետ խմբային փուլի 3-րդ տուրի խաղում 21-ամյա Պալմերը 20 րոպե է անցկացրել։
«Քոուլը շատ անկանխատեսելի խաղացող է: Ամեն անգամ, երբ նա ստանում է գնդակը, Փալմերը կարող է ինչ-որ բան պարզել: Ինձ վրա տպավորություն թողնելը դժվար է, բայց նա դա արեց: Կարծում եմ՝ Քոուլը արժանի է մեկնարկային կազմում տեղ ունենալուն: Դժվար, թե նա երջանիկ լինի, որ պարզապես Անգլիայի հավաքականի կազմում է»,- Քինի խոսքերն է մեջբերում բրիտանական Daily Mail առցանց հրատարակությունը։
Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի խմբային փուլի երեք տուրից հետո Անգլիայի հավաքականը վաստակեց հինգ միավոր, C խմբում գրավեց առաջին տեղը և դուրս եկավ 1/8 եզրափակիչ։
























































