«Չելսին» աշխատում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմի կազմն ուժեղացնելու ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում է Mail Sport-ը, լոնդոնյան ակումբը ցանկանում է ձեռք բերել «Նյուքասլի» շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբներն արդեն սկսել են բանակցությունները 24-ամյա խաղացողի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ։ Նշվում է, որ Իսակի հետ պայմանագիր կնքելու համար «Կապույտները» պետք է ռեկորդային գումար վճարեն ։
Լուրեր են պտտվում, որ հարձակվողի տրանսֆերը 115 միլիոն ֆունտից ավելի թանկ կարժենա, որը ժամանակին լոնդոնցիները վճարել էին Մոյսես Կայսեդոյի համար: 2023/24 մրցաշրջանում Իսակը «Կաչաղակների» կազմում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 25 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
























































