«Էվերտոնը» հայտարարել է պաշտպան Էշլի Յանգի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին: Համաձայնագիրն ուժի մեջ է ևս մեկ տարի։
«Ինձ համար դժվար չէր նորից պայմանագիր կնքելը։ Ես խոսել եմ մարզչի հետ մինչև մրցաշրջանի ավարտը։ Նա ինձ հարցրեց, թե ինչ եմ ուզում անել և արդյո՞ք ցանկանում եմ մնալ, և ես անմիջապես ասացի՝ այո»,- Յանգի խոսքերն է մեջբերում «Էվերտոնի» մամուլի ծառայությունը։
Յանգը լիվերպուլյան ակումբին միացել է անցյալ տարվա հուլիսին։ ԱՊԼ-ի անցած մրցաշրջանում 38-ամյա պաշտպանը 31 հանդիպում է անցկացրել։
Յանգը նախկինում հանդես է եկել այնպիսի թիմերում, ինչպիսիք են «Ինտերը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Աստոն Վիլան» և «Ուոթֆորդը»:
























































