«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որն այժմ հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրում», հրաժարվել է կատարել «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի պահանջները՝ պրեսինգում աշխատելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի համաձայն՝ պորտուգալացի ֆուտբոլիստը նվազագույն թվով շարժումներ է կատարել, ինչի պատճառով ակումբի մի շարք աշխատակիցների մոտ տպավորություն է ստեղծվել, որ Ռոնալդուն չի հասկացել տենց Հագի հրահանգները։ Իրավիճակին ծանոթ որոշ մարդիկ ընդգծում են, որ հարձակվողը հասկացել է հոլանդացի մարզչի ցուցումները, բայց կարծում է, որ նա անարդյունավետ է այն օգտագործում։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդ» է վերադարձոլ 2021 թվականի ամռանը և հեռացել է ակումբից 2022 թվականի աշնանը։