«Քրիսթալ Փելասը» հայտարարել է «Բետիսի» պաշտպան Չադի Ռիադի տեղափոխության մասին։
20-ամյա մարոկկացին պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականը։
Անցած մրցաշրջանում Ռիադը վարձավճարով խաղում էր «Բետիսում», որը մրցաշրջանի վերջում գնեց պաշտպանին «Բարսելոնայից»:
Ռիադը «Բետիսի» կազմում 30 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում: Transfermarkt պորտալը նրա արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։
























































