«Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին Մինը կիսվել է ապագայի ծրագրերի մասին իր կարծիքով։ Ֆուտբոլիստը ցանկություն է հայտնել շարունակել ելույթները լոնդոնյան ակումբում։
«Ցանկանում եմ մնալ «Տոտենհեմում» և շարունակել լավագույնս հանդես գալ իմ թիմում։ Ես դեռ մեկ տարի ունեմ պայմանագրիս ավարտին։
Ինձ համար փողը կարևոր չէ»,- ասել է Սոնը Daily Mirror-ին:
31-ամյա ֆուտբոլիստը «Տոտենհեմում» հանդես է գալիս 2015 թվականից։ Այս ընթացքում նա թիմի կազմում անցկացրել է 408 հանդիպում, որոնցում դարձել է 162 գոլի և 84 գոլային փոխանցման հեղինակ։