«Նապոլիի» սենեգալցի պաշտպան Կալիդու Կուլիբալին հայտնել է ակումբին, որ ցանկանում է հեռանալ։ Այս մասին հայտնում է The Express-ը։
Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Կուլիբալին ամենայն հավանականությամբ կհեռանա «Նապոլիից»։
Աղբյուրի տեղեկություններով՝ նրա տրանսֆերը գնելու հավանական թեկնածուն «Մանչեսթեր Յունայթեդն» է։ «Կարմիր սատանաները» երկար ժամանակ է, ինչ հետաքրքրվում են Կուլիբալիի ծառայություններով։
Կուլիբալիի տրանսֆերային արժեքը գնահատվում է մոտ 85 միլիոն ֆունտ ստերլինգ։